Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Երևան Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ նորակառույց հիպերմարկետի ձախ հատվածում առավոտյան ժամը 8:00-ից հերթ է գոյանում, որը տևում է մինչև երեկոյան 19:00-ը: Այստեղ գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին օրական երեք լավաշ է անվճար բաժանում: Բնակիչները պարտադիր ներկայանում են անձնագրերով՝ յուրաքանչյուր ընտանիքից մեկ հոգի:

Սարսափելի տեսարան Սամվել Ալեքսանյանի բաժանած անվճար հացի հերթերում. հերթերն ուղեկցվում են համայնքի բնակիչների վիճաբանությամբ, ցրտին ժամերով իրենց հերթին սպասելով:

Ու՞ր հասավ ժողովուրդս, հասարակությանը կողոպտելով, նրա աշխատանքն ուտելով՝ փշուրն էր են տալիս նրանց, այդպիսով իրենց գովազդելով կամ հերոսի տեղ դնելով, իսկ ժողովրդին՝ չքավորի: Ձեզ չի փրկի հաց բաժանելն ու եկեղեցիներ կառուցելը: Սոված ժողովրդի մեղքը անեծք է ձեզ: