Ամերիկացի գիտնականները հայտնում են, որ շաքար պարունակող գազավորված ըմպելիքների, սպարտային կոկտելների և մրգային հյութերի պատճառով ամբողջ աշխարհում տարեկան մահանում է մոտ 180 հազար մարդ: Գրում է Ռիա լրատվական կայքը:

Գիտնականներն իրենց հետազոտությունները ներկայացրել են  Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի նիստի ժամանակ:

Գիտնականները զգուշացնում են, որ շաքար պարունակող ըմպելիքների չափազանց շատ օգտագործումը նպաստում է ավելորդ քաշի առաջացմանը, ինչպես նաև շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների և  քաղցքեղի որոշ տեսակների ի հայտ գալուն:

Օգտագործելով 2010 թվականի առողջապահական խնդիրների վերաբերյալ հետազոտությունը` գիտնականները կապ նկատեցին շաքար պարունակող ըմպելիքների օգտագործման և շաքարախտից 133 մահվան դեպքերի, սրտանոթային հիվանդությունների պատճառով մահվան 44 հազար դեպքերի և քաղցքեղի հետևանքով 6 հազար մահվան դեպքերի միջև:

Ըստ հետազոտության` մահվան դեպքերի 78 տոկոսը գրանցվել է միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում:

Փորձագետները խորհուրդ են տալիս հետևել, որպեսզի շաքար պարունակող ըմպելիքների կալորիականությունը շաբաթական չանցնի 450-ը` հաշվի առնելով կերակրային ռացիոնը, որը օրվա ընթացքւոմ կազմում է 2000 կարորիա: