«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«ԱԱԾ պետական պահպանության ծառայությունն Ամանորին ընդառաջ որոշել է իրեն շռայլությունննր թույլ տալ: Միայն թե, այդ շռայլություններն արվել են ՀՀ պետական բյուջեի հաշվին: ԱԱԾ ՊՊԾ-ն գնել է «Սամսունգ» ֆիրմայի վերջին մոդելի հեռուստացույց: Իսկ 1 հեռուստացույցի դիմաց վճարել է 600 հազար դրամ: Այնինչ, նկատենք, որ նոր մոդելի հեռուստացույցներ կարելի էր ձեռք բերել շատ ավելի մատչելի գնով: Պարզապես, ԱԱԾ ՊՊԾ-ն որոշել է գնել ամենալավն ու ամենաթանկը. դե հիմա գումարը իրենց գրպանից չեն վճարել, այնպես որ՝ կարելի է և շռայլ գտնվել»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: