Նախկին պոռնոդերասան Լուկա Մագնոտան դատապարտվել է ցմահ ազատազրկման իր սիրեկանին սպանելու և մարմինը մասնատելու համար: Սիրեկանին՝ չինացի ուսանող Յուն Լինին, նա սպանել էր 2012թ.-ին: 

Լուկան սպանության ահասարսուռ տեսարանը նկարահանել էր և տեղադրել Youtube-ում: Մասնատված մարմնի մասերը նա ուղարկել էր Կանադայի քաղաքական դեմքերին: Նրա փաստաբանները խնդրում էին արդարեցնել նրան՝ պատճառաբանելով, հնարավոր հոգեկան խանգարումները: 

Սակայն, իհարկե, դատարանը նրան մեղավոր ճանաչեց կանխամտածված սպանության մեջ: