Տորոնտոյում հայտնի «Բարբերյան սթեյք-հաուզ» ռեստորանի տեր, ազգությամբ հայ Արոն Բարբերյանը ծեծի է ենթարկել իրեն կողոպտել ցանկացող ամրակազմ երիտասարդին:

Ինքը՝ Բարբերյանը դեպքի մասին «Տորոնտո սթար» թերթին տված հարցազրույցում նշել է. «Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում նման դեպքերում. ես, օրինակ, կատաղել էի: Երբ նա կանգնեցրեց ինձ ու ճանկեց դրամարկղը, ես տեսա, որ նրա ձեռքում ատրճանակ չկա: Եթե զենք ունենար, ես ձեռքերս վեր էի բարձրացնելու»:

«Ես չէի ուզում խփել նրան: Պարզապես ուզում էի ստիպել, որ խելոք նստի, մինչեւ ոստիկանները գան»,- ասել է Բարբերյանը

Այդուհանդերձ, կողոպտիչին հաջողվում է դիմել փախուստի: