Այսուհետ ավելացված արժեքի հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտները հարկային մարմինների հետ կշփվեն մեկ անգամ:
Ինչպես այսօր կառավարության նիստին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց՝ ներկայումս նման հարկ վճարողները երկու անգամ են շփվում հարկային մարմինների հետ, սակայն պետք է սահմանել մեկ ձև, որը կներառի բոլոր ընթացիկ հարցերը: