Նոր շունչ, նոր գույներ, նոր տրամադրություն...Նոր Տարին է մոտենում: Ամանորյա եռուզեռից հետ չմնալու համար, քաղաքում տիրող տոնական տրամադրությանը իր մասնակցությունը ցուցաբերեց նաև Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը:
Ամանորյա Երևանով արդեն շրջում է նոր գործընկերոջ տրամադրություն ապահովող ավտոբուսը՝ հայ հասարակությանը հայտնի Royal Armenia ապրանքանիշը դարձնելով համընդհանուր ուրախության մի մասնիկը: Այս անգամ ընկերությունը իր նոր արտադրատեսակը՝ լուծվող սրճային ըմպելիքը, շուկա դուրս բերեց «Մոշն Թայմ» ընկերության միջոցով:
Առհասարակ նոր արտադրանքը հասարակությանը ներկայացնելը պատասխանատու և բարդ գործ է: Հաշվի առնելեով այս հանգամանքը ընկերությունը վստահել է պրոֆեսիոնալին՝ «Մոշն Թայմ» ընկերությանը, որն ապահվում է միայն լավագույն արդյունքներ:
«Մեր համագործակցությունը համեմատաբար նոր է՝ ընդհամենը 1 ամիս, սակայն ամուր հիմքերն արդեն դրված են: Իրենց մարքեթինգային թիմը շատ լավ հասկանում է և շատ բարձր է գնահատում շարժական գովազդի արդյունավետությունը: Ընկերության համար ի սկզբանե պարզ էր, թե ինչ կտա ավտոբուսի վրա փակցված գովազդը»,- YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց «Մոշն Թայմ» ընկերության վաճառքի գծով մասնագետ Արտակ Համբարձումյանը: