Մեծ Բրիտանիայի բնակչուհի Բարբարելլա Բյուխներն ամուսնացել է իր երկու կատուների հետ, հայտնում է Metro-ն: 48-ամյա բրիտանուհին մեղրամիսն իր երկու կատուների հետ անցկացրել է Կանարյան կղզիներում:
Պարբերականը նշում է, որ կայքը, որն օգնում է տնային կենդանիների հետ ամուսնանալ ցանկացող մարդկանց, բրիտանուհուն սերտիֆիկատ է տվել, որը հաստատում է կատուների հետ նրա հարբերությունները: Այն իրավաբանական ուժ չունի: Նշվում է, որ կնոջ հարազատները նրա արարքը խենթություն են համարում:
7 տարի առաջ Բյուխները խզել է հարաբերությունները սիրելի տղամարդու հետ: Դրանից հետո նա կացարանից վերցրել է Լուգոշի և Սփայդեր կատուներին:
Կինը մտադիր է կատուների հետ ապրել Լոնդոնի հյուսիսում գտնվող իր տանը:
Դեպքերը, երբ մարդիկ ամուսնանում են կենդանիների հետ, բացառիկ չեն: Օրինակ՝ 2014 թ. սեպտեմբերին արևելյան Հնդկաստանի բնակչուհի 18-ամյա Մանգլի Մունդան ամուսնացել է անտուն շան հետ: Նա այդկերպ հույս է ունեցել ազատվել չար ուժերից: