Պատմության մեջ առաջին անգամ այսօր ՄԱԿ-ը նշում է Երջանկության միջազգային օրը: Գրում է Itar-Tass-ը:
Այս օրվա առթիվ ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունն իր առաջին ուղերձում ասել է. «Երջանկությունը կայանում է մարդկության երազանքների հիմքում: Կոչ եմ անում բոլորին ամրապնդել հակվածությունը դեպի մարդկային պոտենցիալի բազմակողմանի և շարունակակն զարգացմանը և ևս մեկ անգամ հայտարարել այլ մարդկանց օգնելու պարտավորվածության մասին: Կարեկցանքը նպաստում է երջանկությանը: Այն կօգնի կառուցել այն ապագան, որ մենք ցանկանում ենք»:
Նա հանդես է եկել հօգուտ այն երկրների ցուցակի ընդլայնման, որոնք մասնակցում են ազգային ռազմավարության զարգացմանը` ուղղված քաղաքացիների բարեկացության բարելավմանը, սոցիալական զարգացմանը և շրջական միջավայրի պահպանմանը: ՄԱԿ-ում այս երեքը համարվում են մարդկային երջանկության հիմնական բաղադրիչները:
Մարտի 20-ը Երջանկության միջազգային օր համարելու որոշումը ՄԱԿ-ն ընդունել է 2012 թվականի հուլիսի 12-ին: