Իրանի զինված ուժերը «Մուհամմեդ` Ալլահի սուրհանդակը» անվամբ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում, որոնց մասնակցում են Իրանի ԶՈւ բոլոր զորամիավորումները փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Զորավարժությունների նպատակն է զորքերի ղեկավարման ու բանակի, ավիացիայի ու նավատորմի միջև փոխհամագործակցության հմտությունների մշակումը»,- հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստան: