Վանաձորում սպանվել է 49-ամյա կին. Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Վանաձորի բնակչուհի Նատալիա Պետրովնայի սպանության դեպքի առթիվ։

2014 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12.10-ին, Վանաձոր քաղաքի Թամանցիների 2Բ հասցեի տան բակում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ-օգնության բրիգադայի կողմից հայտնաբերվել է նույն հասցեի բնակչուհի, 25.10.1965 թվականին ծնված Ն.Պետրովնայի դիակը՝ գլխի շրջանում բազմաթիվ պատռված վերքերով:

49-ամյա կնոջը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։
Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։