«Հրապարակ» թերթը գրում է.
«Մի պահ միմյանց միս կրծող ՀՀԿ կանայքդ սկսեցիք «նոու-հաուով» հանդես գալ և «գունային գամմայով»` նույն գույնի «դեյրաներ» հագնելով բոլորին ցույց տալ, որ միմյանց հետ խնդիր չունեք ու էլ միմյանց չեք խանդելու արտասահմանյան գործուղումների մեկնելիս, այո՞, հարցրինք ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին:
«Ասեմ Ձեզ, որ գունային համատեղումը շատ հաճելի պատահականություն է եղել»: Չէ՛, ի՞նչ եք ասում, հետևել եմ` 3 անգամ գոնե նույն գույնի մեջ էիք` իրար կողք նստած: «Չէ, առաջին անգամը հաճելի պատահականություն էր, երբ տեսանք, որ դա հետաքրքրություն է առաջացնում, հաջորդ անգամվա համար պայմանավորվեցինք»: Փաստորեն, ՀՀԿ պատգամավորուհիները ձրի շոու բեմականացրին պառլամենտում` Նոր տարվա շեմին:
«Ես չգիտեմ ով ինչպես է դա ընկալել, սակայն, իհարկե, դա այդպես չէ. ընդամենը ի պատասխան այն կատակի էր, որն սկսվել էր պատահականության սկզբունքով: Ինչ վերաբերում է միմյանց «ուտելուն», նախ, այդ թեմաներից գոնե ինքս այնքա՜ն հեռու եմ, և ապա` ՀՀԿ կանայք իրար չեն կարող «ուտել», որովհետև մեր կառույցն անչափ լուրջ կառույց է և այսօր այնքան հանրօգուտ ու կարևոր գործ է անում, որ նման բաների համար ժամանակ չկա և հնարավոր էլ չէ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: