«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. 

«Հավանաբար, տեսած կլինեք՝ հանրահավաքների ու բողոքի ցույցերի ժամանակ լուսանկարչական սարքերով կամ փոքր տեսախցիկներով «զինված» ոստիկանների, որոնք նկարահանում են մարդկանց: Եվ հիմա ոստիկանությունը որոշել է նրանց թիվը ավելի շատացնել։

Վերջերս ոստիկանությունը 4 հատ փոքր տեսախցիկ է գնել՝ այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից ծախսելով մոտ 1 մլն դրամ: Իսկ այդ սարքերը պետք է բավարարեն տեխնիկական հետևյալ չափանիշներր. «Խցիկի կարկասը նախատեսված է պատրաստել մետաղապլաստե պրոֆիլից, որի հաստությունր 4սմ է, երկաթը՝ 1.2մմ: Ասել է թե՝ ոստիկանները հոգացել են, որպեսզի այս խցիկներն առավելագույնս ամուր լինեն»։

Ավելի մանրամասն կարդցեք թերթի այսօրվա համարում: