Մոսկվայում դեկտեմբերի 25-ին գրանցվել են պատմության մեջ ամենամեծ խցանումները: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Яндекс» ընկերության ԶԼՄ-ների հետ աշխատանքի գծով մենեջեր Էլիսա Ստավիսկայան, փոխանցում է gazeta.ru-ն:
«Ընկերնե՛ր, հիշե՛ք այս պատմական օրը: Առաջին անգամ 10 բալանոց խցանումներ գրանցվեցին այսքան վաղ և այսքան երկար ժամանակով: Արդեն 7 ժամից ավելի»,- գրել է նա:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն անձնական հսկողության տակ է առել ՌԴ մայրաքաղաքի ձյան մաքրման աշխատանքները:
Դեկտեմբերի 25-ին Մոսկվայում պատմության մեջ ամենամեծ խցանումն էր
