Այսօր Ազգային Ժողով- Կառավարություն հարց ու պատսախանի ժամանակ Աժ Ժառանգություն խմբակցության քարտուղար  Զարուհի Փոստանջյանը` դիմելով վարչապետին ասաց.«Նախ ցանակվում եմ պարոն վարչապետ շնորհավորել ձեզ կառավարությոն անդամաներին , այս անգամ մեծ հեղափոխության մեկնարկի կապակցությամբ. Բարև հեղափոխություն , Բարև հեղափոխական կառավարություն»: Հարգելի Տիգրան Սարգսյան, չեմ կարծում, որ դուք անմասն կմնաք հայկական մեծ հեղափոխության` դեպի հայոց Արարատի , մեծ վերադարձի գործին աջակցելու»:

 Զարուհի Փոստանջյանը իր խոսքում կարծիք հայտնեց, որ վարչապետի մեջ չի մարել հեղափոխական լինելու ցանկությունը և նրան հրավիրեց մարտի 22-ին Ազատության հրապարակում կայաքանլիք հանրահավաքին:

 Տիգրան Սարգսյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց.«Ես չեմ մասնակցելու ձեր հանրահավաքին , որովհետև իմ աշխատանքային օրակարգը այլ միջցառումներով է լեցուն»:Դրանից հետո Զարուհի Փոստանջյանը փորձեց ճշտել, որ եթե հասարակությունը պատրաստի համընդհանուր բողոքի ակցիա և ձեռնարկատերերը մեկ ամիս չվճարեն հարկերը, այդ դեպքում կառավարությունը ին՞չ է անելու:

Ի պատասխան Զարուհի Փոստանջյանին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ գոյություն ունեն համապատասխան օրենսդրական ակտեր, որոնք հստակ սահմանում են թե, ինչ պետք է անի գործադիրը տվյալ իրավիճակում: