Մահացել է սիրված դերասան Կարեն Ջանգիրովը: Դերասանը ծնվել էր 1948թ. մարտի 15-ին, Բաքվում: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1982թ-ից աշխատում էր Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ թատերական դերեր:

YerevanNews.am-ը ցավակցում է հանդիսատեսին ու դերասանի հարազատներին: