Արգետինայում հերթական միջադեպն է տեղի ունեցել ֆանատների միջև, որի պատճառով զոհվել է «Լանուսի» երկրպագուն, տեղեկացնում է canchallena-ն: Բուենոս Այրեսում Խոսե Ֆերնանդեսը գնդակահարվել է ակումբի մեկ այլ երկրպագուի կողմից:

Միջադեպից հետո ոստիկանությունը ձերբակալել է «Լանուսի» ևս մեկ երկրպագուի՝ Մատիաս Սոտոյին, ում տան խուզարկությունից հետո առգրավվել է ատրճանակը: Ձերբակալվել է նաև Սոտոյի հայրը՝ ով կասկածվում է սպանության մեջ: