Մոսկվայում այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 9։00-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում մոտ 90 վթար է գրանցվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ինչպես հայտնում են ՌԴ մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունից՝ 8 վթար «ծայրահեղ ազդեցություն» է ունեցել տրանսպորտային իրավիճակի վրա։ 42 ավտովթար տեղի է ունեցել մայրուղիներին։

 Նախօրեին գրանցվել է ավելի քան 500 վթար՝ ժամը 16։00-ից 17։00-ն ժամանակահատվածում։