Միխայիլ Գալուստյանն ու Իլյա Ավերբուխը հյուրընկալվել էին «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը եւ պատմել իրենց համատեղ «Մանչուկն ուԿառլսոնը» շոուի մասին, որտեղ Կառլսոնի դերում Գալուստյանն է։ Հետո հաղորդավարը հյուրերին խնդրել է մասնակցել «հայ-հրեական մենամարտի», որտեղ Իլյան պատասխանել է հայերին վերաբերող հումորային հարցերին, իսկ Գալուստյանը՝ հրեաներին։