Ադրբեջանի ռազմածովային ուժերի աշխատակիցը կախվել է սեփական փողկապով:

Vesti.Az-ը հայտնում է, որ դեկտեմբերի 25-ին Բուխտինսկայա փողոցի տանը կախվել է Հուսարական թաղամասի բնակիչ Մայիս Գարաեւը (1990 թ. ծնվ.): Երիտասարդը կախվել է դռնից՝ սեփական փողկապով: Գարաևը բնակարանը վարձակալել էր Բաքվի բնակիչ, 1958 թ. ծնված Թեյմուր Ղարիբովից: Տղամարդն աշխատում էր Ադրբեջանի ռազմածովային ուժերում:

Ինքնասպանության պատճառը դեռ հայտնի չէ: Ըստ նախնական տվյալի՝ երիտասարդը բանկերից մեկին խոշոր պարտք է ունեցել: