Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին ու երեխաներին ամանորյա նվերների ու սննդամթերքի տրամադրման հերթական բարեգործական ակցիան հնարավոր դարձավ իրականացնել, Բելգիայի հայազգի մի խումբ երիտասարդների աջակցությամբ:
Անօթեւան ընտանիքների մասին պատմող մեր տեսանյութերը դիտելուց հետո, երիտասարդները որոշել էին դրամահավաք կազմակերպել: Ուշագրավ է, որ գյումրեցի իր հասակակիցներին, ամանորա նվերներ էր ուղարկել անգամ 7-ամյա մի աղջնակ: Բարեգործական ձեռնարկին նյութական ներդրում ունեցավ նաեւ «Շիրակ կենտրոնը»՝ իր հիմնական գործընկերներից մեկի օժանդակության շնորհիվ:
Ամանորյա բարեգործական հերթական ակցիայի մասին առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում: