Թուրքական Քոնիա քաղաքի 16-ամյա բնակիչը, ով ձերբակալվել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակայնորեն վիրավորելու համար, դատարանի որոշմամբ ազատ է արձակվել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Մինչդեռ դեռահասի դեմ հարուցված գործը փակված չէ, նա շարունակում է գտնվել դատական հսկողության ներքո։ Հետագայում նա կկանգնի դատարանի առաջ, սակայն ոչ որպես ձերբակալված։