Այսօր` մարտի 20-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել մայիսի 5-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրություններին առաջադրման առաջին հայտը: Ինչպես հայտնում է ԿԸՀ-ի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել Հանրապետական կուսակցությունը:
ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:
ԿԸՀ ավագանու ընտրություններին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը վաղն է` մարտի 21-ը` ժամը 18:00-ը: