Ըստ ընդունված կարծիքի գովազդը հասարակության մեջ հայտնվել է առևտրային հարաբերությունների ստեղծվելու հետ մեկտեղ: Դեռևս հնագույն ժամանակներում գովազդի գոյություն ունենալու մասին վկայում է եգիպտական պապիրուսը, որը ժամանակակից աշխարհ է հասել դարերի խորքից:
Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը շարունակում է ներկայացնել ձեզ անհավանական և հետաքրքիր փաստեր գովազդի խելահեղ աշխարհից:
Ճապոնիայում գովազդներից դժգոհ հեռուստադիտողների համար ստեղծել են հատուկ «խելացի մեքենա»: Այն գովազդային հոլովակների ցուցադրության ժամանակ ավտոմատ կերպով անջատում է հեռուստացույցը, իսկ դրանց ավարտից հետո միացնում այն:
Հաճախ, երբ որևէ գովազդի կարգախոսը թարգմանում են այլ լեզուներով այն զավեշտալի տեսք է ստանում: Օրինակ՝ հայտնի Pepsi ապրանքանիշի նախկին կարգախոսը՝ «Թարմացիր Pepsi-ի հետ» , չինացիներին ինչ-որ կերպ հաջողվել է թարգմանել հետևյալ ձևով. «Pepsi-ին գերեզմաններից կհանի ձեր նախնիներին»:
Որպեսզի գովազդային հոլովակում ցուցադրվող սառույցի կտորները չհալվեն նկարահանման ընթացքում, դրանք պատրաստում են ակրիլից: Իսկ փուչիկներ ստանալու համար ըմպելիքի մեջ ավելացնում են լվացող հեղուկներ և ջուր՝ լույսն ավելի վառ ցուցադրելու համար: