«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Անցնող 2014 թվականը բավական սթրեսային և լարված տարի էր Հայաստանի համար լի անորոշություններով: Տեղի ունեցան նաև դրական իմաստ ունեցող իրաղարձություններ: «ՀԺ»-ն առանձնացրել է տարվա 10 կարևորագույն իրադարձությունները: Հիմնավորումները կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • 2014 թվականի ապրիլի 3-ին հրաժարական տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
  • 2014 թվականի հուլիսի 1–ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը (ՀԾԿՀ) որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1–ից 3,85 դրամով ավելացնելու մասին:
  • 2014-ի օգոստոսի 1-2–ից կտրուկ սրվեց իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում:
  • 2014 թվականի սեպտեմբերի 25-ին կառավարության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետ:
  • 2014 թվականի հոկտեմբերի 15-ին հրապարակվեց սահմանադրական հայեցակարգի նախագիծը:
  • 2014 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Կարգին Հայկոյի՝ Հայկ Մարաթյանի «Սուպեր մամա» ֆիլմի պրեմիերան:
  • 2014 թվականի նոյեմբերի 18–ին Ազգային ժողովը միաձայն ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցոթյան մասին» օրենքը:
  • 2014 թվականի հոկտեմբերի 10–ին տեղի ունեցավ ոչ իշխանական եռյակի առաջին համատեղ հանրահավաքը:
  • 2014 թվականի հոկտեմբերի 10–ին Մինսկոմ ստորագրվեց ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցելու մասին պայմանագիրը, որով 2015–ի հունվարի 1-ից ՀՀ-ն դառնալու է ԵՏՄ լիիրավ անդամ:
  • 2014 թվականի նոյեմբերի 26–ի նիստոմ Բոլիվիայի խորհրդարանի 2 պալատները միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ օրինագիծը»,–գրում է թերթը։