Դեկտեմբերի 26-ին կայացավ ռուսական «Ձայն»-ը նախագծի վերջին գալահամերգը, որի արդյունքներով պարզ դարձավ հաղթած մասնակցի անունը: Բոլոր մասնակիցների ելույթները փայլուն էին և հաուզիչ: Պայքարից առաջինը դուրս մնաց հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան, որը մասնակցում էր Ագուտինի թիմից: 

Հաջորդը «լավագույն ձայն» կոչման պայքարը լքեց Դիմա Բիլանի թիմի մասնակից Ալեքսանդր Բոնը: Մնացաց երկու մասնակիցները հանդես էին գալիս Պելագեայի և Ալեքսանդր Գրադսկու թիմերից: Թեժ պայքարի արդյունքում 3-րդ սեզոնն անընդմեջ հաղթանակ տոնեց Ալեքսանդր Գրադսկու թիմի մասնակիցը: