Թուրքիայի Աշխատավորների կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը վիրավորել է քրիստոնյաներին՝ մեկնաբանելով Ջորջ Քլունիի կնոջ մասնակցությունը «Փերինչքեն՝ ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործի լսումներին։ Այս մասին հայտնում է Horizon Weekly-ը:

«Այդ կինը կարող է գալ լսումներին, բայց նույնիսկ եթե Հիսուսի կինը գա, նրանք հաջողելու ոչ մի հնարավորություն չունեն», - ասել է Փերինչեքը։

Օրերս հայտնի էր դարձել, որ հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիի կինը՝ հեղինակավոր իրավաբան ը, «Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործում ներկայացնելու է Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Լսումներն կսկսվեն հաջորդ ամիս՝ Ստրասբուրգում։

Աղբյուրը հավելում է, որ Փերինչեքը «Թալաթ Փաշա» կազմակերպության ղեկավարն է, որն ակտիվորեն պայքարում է Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ։