Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները Սանտա Կրուսում իր նստավայրից վերադարձել է երկրի մայրաքաղաք։ Նա տեղափոխվել է հոսպիտալ՝ բուժզննման նպատակով։

Երկրի նախագահը հանգստի ժամանակ վնասել է ոտքի կոճը, փոխանցում է lenta.ru-ն։

Արգենտինական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի ղեկավարի մեկնումը Բուենոս Այրես պայմանավորված էր նրանով, որ Սանտա Կրուսի հիվանդանոցում սուրբծննդյան հանգստյան օրերին բժիշկները չեն աշխատել։

Վերջին շրջանում Արգենտինայի նախագահը հաճախ է հիվանդանում։ Օրինակ՝ նոյեմբերի սկզբին հոսպիտալացվել էր բարձր ջերմությամբ։