Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան հնարավոր է բաց թողնի թիմի առաջիկա հանդիպումները, տեղեկացնում է AFP-ն: Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել մարզմանը, որի պատճառով չի մասնակցել «Նյուքասլի» հետ խաղին:

Դի Մարիան կանցնի բուժզննում, որից հետո կպարզվի վնասվածքի լրջության աստիճանը: Վնասվածքներ ունեն նաև Ադնան Յանուզայը և Մարուան Ֆելաինին: