Քիչ առաջ Ազատության հրապարակում 10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց նրա հայրը՝ պրոֆեսոր, ամերիկաբնակ հայ պատմաբան Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը:
Նա Հայաստան է ժամանել այսօր առավոտյան, կնոջ՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանի հետ, ով արդեն երկար ժամանակ է Ազատության հրապարակում է:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմակիցներին ու քաղաքացիներին ծանոթացրեց հոր հետ,-գրում է 168.am:
Հավաքված քաղաքացիները Րաֆֆի Հովհաննիսյանի հորը դիմավորեցին ծափահարություններով, իսկ քաղացիներից մեկն էլ գոչեց. «Պետք է մի հանգ Րաֆֆի ունենայիր»: