Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլոս Դունգայի կարծիքով` տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանի է Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն:

«Ձայնս տվել եմ Ռոնալդուի օգտին»,- ասել էԴունգան:

Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ի հավակնորդներ են նաև «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը: