Դեկտեմբեր 26-ի գիշերը ծնվել է գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի առաջնեկը։ ֆեյսբուքյան էջում իր մորաքույր դառնալու ուրախությունն էր կիսել Իրինա Թովմասյանը՝ Լուսինե Թովմասյանի քույրը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ YerevanNews.am-ի զրուցակից Լուսինե Թովմասյանն ասաց. «Այս Նոր Տարին ինձ համար կրկնակի տոն է, քանի որ բալիկս լույս աշխարհ է գալու: Այդ իսկ պատճառով տոները դիմավորելու ենք Հայաստանում»,- ու ավելացրեց, որ իր ամանորյա նվերն արդեն ճանապարհին է:

YerevanNews.am-ը շնորհավորում է նորաթուխ մայրիկին իսկ փոքրիկին մաղթում առողջություն։