ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփելով 2014 թվականի ընթացքում տեղի ունեցած մշակութային իրադարձությունները, հատկապես, որոնք եղել են տարվա ընթացքում:

«Ավարտվել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեխնիկական վերազինման և արդիականացման աշխատանքները»,- ասաց Հասմիկ Պողոսյանը՝ շարունակելով. «Թանգարանների վերանորոգման և նոր մշտական ցուցադրությունների կազմակերպման ուղղությամբ ՀՀ Նախագահի հանձնարարականով, Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով ավարտին են մոտենում Պ. Սևակի տուն-թանգարանի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները»:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին բարկացնում է Զվարթնոցի «փարթիի» մասին հարցը: Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե գալիք տարում սպասվելու են նմանատիպ «սկանդալներ»:

«Խորհուրդ կտամ` մեր ռելիզները վերցնեք ու կարդաք: Եթե ինչ-որ մարդիկ ուզեցին դրանից լուրջ սկանդալ սարքել, ստացվեց: Հիմա դուք լուրջ դեմքով եկել ու այդպիսի հարց եք տալիս: Ժողովուրդ, էդպես չի կարելի, չէ՞: Մշակույթի նախարարությունը բոլոր անհատների կրթվածության մակարդակի հետ կապ չունի»,- բարկացած ասաց Հասմիկ Պողոսյանը` ընդգծելով` «մենք եկել ենք Ամանորին...»: