Հայաստանի հավաքականի առաջատարներ Հենրիխ Մխիթարյանին և Ռոբերտ Արզումանյանին այսօր՝ դեկտեմբերի 27-ին Երևանի փողոցներում զբոսնելիս հանդիպեց YerevanNews.am-ի մարզական լրագրող Սուրեն Նազարյանը:

Հենրիխ Մխիթարյանի հետ ճեպազրույցում պարզ դարձավ, որ վերջինս գրեթե ամբողջովին ապաքնվել է վնասվածքից և Երևանում է լինելու ևս 2 օր, իսկ Ռոբերտ Արզումանյանը զբոսնում էր գեղեցիկ ամանորյա տեսք ստացած Երևանով իր ընկերուհու հետ: