Այն, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն Ազգային ժողովում քվեարկության դրվող յուրաքանչյուր նախագծի ժամանակ փորձում են ամեն կերպ «ծածկել» իրենց պատգամավոր ընկերոջ բացակայությունը, թերևս գաղտնիք չէ ոչ ոքի համար:

ՀՀԿ անդավաճան «ավանդույթներից» է ուրիշի փոխարեն քվեարկելը:

Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության դրվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, և այս անգամ ևս ՀՀԿ-ական պատգամավորները պարտաճանաչ կերպով լրացնում էին իրենց բացակա գործընկերների տեղը:

Լուրեր.com-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է իր կուսակից ընկերոջ փոխարեն քվեարկում ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ): Նշենք, որ այս «ավանդույթը» լավագույնս պահպանվում է նրա կողմից, քանի որ դեռևս նախորդ տարի ֆիքսել էինք, թե ինչպես է Պետրոսյանը կրկին քվեարկում ուրիշի փոխարեն: