Սուրբ ծնունդից երկու շաբաթ անց մահացել է Հարավային Ֆլորիդայում Ցեղասպանության վերջին վերապրածը՝ Հարի Փիլաֆյանը: Այդ մասին «Miami Herald» թերթը նշելով, որ ողբերգության հարյուրամյակի մոտենալու զուգընթաց տարեց տարի պակասում են Հայոց ցեղասպանությունը վերապրածների թիվը:

Հարի Փիլաֆյանը ծնվել է Թրակիայում, Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: Նրա ծնողները 1918թ. փախել են Դամասկոս: Նրանց առաջնեկը՝ Ջեյմսը, ծնվել է հին քաղաքում: Հարիի ծնվելուց հետո ընտանիքը ստիպված է եղել լքել իր տունը: Ամերիկյան հովանավորի աջակցությամբ ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: