2015թ.-ի հունվար ամսին Հայաստանում սպասվում են նորմայից բարձր տեղումներ և նորմայից բարձր ջերմաստիճան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նա ասել է, որ հունվար ամիսը կլինի տաք, օդի միջին ամսեկան ջերմաստիճանը նորմայից 2-3 աստիճանով տաք կլինի: Սակայն հուվարի 6-7-ից հետո կդիտվեն տեղումներ: Նման տաք հունվար եղել է 1966թ., 1963թ., 1987թ., 2004թ., 2010թ-երին:
Ամանորը այս տարի կանցնի առանց տեղումների: Հունվարի 2-3-ին մայրաքաղաքում տեղումներ կլինեն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:


