ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելել է Վայոց ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ սահմանին կանգնած զինվորներին անձամբ շնորհավորելու և ամանորյա նվերներ հանձնելու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անունից շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով այս տոնական օրերին իրենց ընտանիքներից հեռու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին` Նախարար Սերգո Կարապետյանը խաղաղ ու անխռով ծառայություն, բարձր տրամադրություն, ամրակուռ կամք ու տոկունություն է մաղթել նրանց` մշտապես անառիկ պահելու մեր երկրի սահմանները դավադիր ոտնձգություններից և արիաբար դիմակայելու բոլոր դժվարություններին:
«Մեր երկրի անվտանգությունն ու վաղվա օրը ձեր ձեռքերում են, դուք մեր հայրենիքի մշտարթուն պահապաններն եք, Հայոց հաղթանակած բանակի արժանի ժառանգորդները, ովքեր անհրաժեշտության դեպքում միշտ պատրաստ են ապացուցել, որ հայ զինվորի քաջարի ոգին ու միտքն անպարտելի են, ինչի համար երախտապարտ ենք ձեզ», – զինվորներին ուղղված իր խոսքում շեշտել է նախարարը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և գեներեալ-մայոր Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ շրջել է զորամասում, զրուցել զինվորների ու սպաների հետ, ծանոթացել նրանց կեցության պայմաններին:
Նախարարը հանդիպում է ունեցել նաև սահմանապահ Խաչիկ գյուղի բնակիչների հետ, զրուցել նրանց հուզող խնդիրների շուրջ, նշել անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները ու 2015 թվականի ծրագրերը: Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ` նախարարը մաղթել է նրանց խաղաղություն, բարօրություն ու բերքառատ տարի:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Այս թեմայով
Ռուսական զորքերը սպասում էին ուկրաինական զինված ուժերի ներխուժում Կուրսկի շրջան. The Guardian
Աստղագետները խուճապի մեջ են. նոր Starlink արբանյակները լրջորեն խանգարում են ռադիոաստղադիտակների աշխատանքին
Ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդը նշվում էր որպես Wildberries-ի շուրջ կոնֆլիկտի մասնակից
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Աֆղանստանի դեսպանին՝ Իրանի օրհներգի ժամանակ կանգնելուց հրաժարվելու պատճառով
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել երկաթե արգելապատնեշին
Ռուսաստանը ռմբակոծել է Սումիում տարեցների պանսիոնատը
Սթոլթենբերգ. Որքան շատ զենք տա ՆԱՏՕ-ն Ուկրաինային, այնքան մեծ կլինի խաղաղության հավանականությունը
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ»
Կրակոցներ՝ Վերնիսաժի տարածքում. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել. անչափահասի են ծեծել
Այսօր ազգային հերոս, կաթողիկոս Վազգեն Ա-ի ծննդյան օրն է
Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ»
Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում քննչականին. «Ժողովուրդ»
Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ»
ՔՊ կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. ինչն է եղել քննարկման առանցքում
Սեպտեմբերի 20-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում. Առանձին հատվածներում սպասվում է կարկուտ
Միրանչուկի գոլը փրկել է «Ատլանտային» պարտությունից «Ինտեր Մայամիի» դեմ խաղում (տեսանյութ)
«Հանուն հայրենիքի». Խայտառակության խարանը ընկած է նաեւ Ղարաբաղի հայերի անվտանգության միջազգային երաշխավորների վրա
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք․ հայտարարություն
Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները
Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում
ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար ԱԹՍ-ների խոցման նոր բազմաստիճան համակարգ է մշակվել
Լեհաստանում հայտնաբերվել է միջնադարյան գերեզմանատուն՝ «վամպիր երեխայի» աճյունով
Ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդը նշվում էր որպես Wildberries-ի շուրջ կոնֆլիկտի մասնակից
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Աֆղանստանի դեսպանին՝ Իրանի օրհներգի ժամանակ կանգնելուց հրաժարվելու պատճառով
Սթոլթենբերգ. Որքան շատ զենք տա ՆԱՏՕ-ն Ուկրաինային, այնքան մեծ կլինի խաղաղության հավանականությունը
Լեհաստանում հայտնաբերվել է միջնադարյան գերեզմանատուն՝ «վամպիր երեխայի» աճյունով
Իրանը հերքել է լուրերը, թե Էբրահիմ Ռայիսին զոհվել է փեյջերի պայթելու արդյունքում
Կաջակցենք Վրաստանի ժողովրդին՝ չնայած երկրների հարաբերություններին. ԱՄՆ դեսպան
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ...
Այսօր ազգային հերոս, կաթողիկոս Վազգեն Ա-ի ծննդյան օրն է
Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք....
Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում քննչականին....
Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժ...