ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Երթուղի 1-ին`
Լամպերի գործարան - Մետրո «Բարեկամություն» - Մարզահամերգային համալիր-«Եռաբլուր» զինվորական պանթեոն - Լամպերի գործարան:
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Լամպերի գործարանի մոտից:
Երթուղի 2-րդ`
Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ) - Էրեբունի - Երկաթգծի կայարան -Կ/թ «Հայրենիք» - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից:
Երթուղի 3-րդ`
Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ) - Ավան - Առինջ - Կ/թ «Այրարատ» -»Եռաբլուր» զինվորական պանթեոն - Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից:
Երթուղի 4-րդ`
Նորքի զանգված (Շուկա) - «Հաղթանակ» զբոսայգի - Օպերա - Մաշտոցի պողոտա -Ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Նորքի զանգված(Շուկա):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված(Շուկա)-ի մոտից:
Երթուղի 5-րդ`
Դավթաշենի շուկա - Հանրապետական հիվանդանոց - 15 թաղամաս - Մալաթիա -«Եռաբլուր» զինվորական պանթեոն - Դավթաշենի շուկա:
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Դավթաշենի շուկայի մոտից: