ԱՄՆ բնակչուհի Լիզա Հոչսթեյնը իրեն անվանում է «Ամուսնու լավագույն ստեղծագործություն»:
Լիզայի ամուսինը՝ Լեն Հոչսթեյնը պլաստիկ վիրաբույժ է եւ կնոջ իդեալական մարմնաձեւեր է ստացել մի քանի վիրահատությունից հետո միայն: 30-ամյա Լիզան կրծքի երկու վիրահատություն է տարել, վիրահատությամբ են գեղեցկացել նրա ազդրերը եւ այլն: Լիզան արդեն հասցրել է նկարահանվել «Իսկական տանտիկինը Մայամիից» շոու-ծրագրում, երեք անգամ հայնտվել Playboy- ամերիկյան հրատարակության շապիկին:
Մտերիմները կատակում են, թե Լենը Լիզային գեղեցկացրել է իր համար: Լենը հայտնի եւ պահանջված բժիշկ է, որին ոչ պաշտոնապես «Կրծքերի թագավոր» են ասում: Ստորեւ բերվող լուսանկարներից առաջինում Լիզան է նախքան վիկրահատությունները, մնացածում՝ դրանցից հետո,-գրում է hraparak.am: