«Ես շատ լավ հիշողություններ ունեմ Վահան Հովհաննեսյանի հետ աշխատած տարիներից: Իրոք ես ցնցվել եմ, որովհետև մենք կորցրել ենք մի մեծ քաղաքական գործչի, բարձր մակարդակով հայի, ով շատ օգտակար է եղել մեր երկրի համար՝ անկախությունից սկսած և բոլոր քաղաքական գործընթացներում ունեցել է օբյեկտիվ կարծիք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննեսյանի մահվան առիթով: 

Նա նշեց, որ սա հայ ժողովրդի համար իսկապես ծանր կորուստ էր: «Նա ամեն ինչ արել է, որպեսզի Արցախը լինի ամուր և Սփյուռքի մեր հայրենակիցներին միավորի: Իրոք այդպիսի անձնավորություն է եղել Վահան Հովհաննեսյանը»,- ասաց վարչապետը: