Վարչապետը Ձմեռ պապիկին ժամանակին հավատացել է, հիմա էլ նա ցանկություն է հայտնում, որ երեխաներն ու թոռնիկները հավատան, ամեն դեպքում նոր տարին լի է տարբեր խնդիրներով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը:
«Թող Ձմեռ պապին մեզ բերի խաղաղություն և համերաշխություն: Համոզված եմ, որ նաև ձեռքբերումների տարի է լինելու: Մենք կունենանք այն պոտենցիալը, որպեսզի համատեղ հաղթահարենք ներքին և արտաքին մարտահրավերները: Ուզում եմ, որ 2015 թվականը լինի հանդուրժողականության տարի, որ բոլորս ունենանք մի կարծիք՝ ինչպես անենք, որ մեր ժողովուրդն ավելի բարեկեցիկ ապրի»,- ասաց նա:
Վարչապետն ասաց նաև, որ այս Նոր տարին նա կնշի ընտանիքի հետ՝ հայրիկի, թոռնիկների, երեխաների հետ միասին իրենց տանը: