Դեկտեմբերի 30-ին, ժամը 05.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Արջուտ գյուղի դպրոցի մոտակա տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է 1-ին փողոցի տներից մեկի ծածկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.47-ին, մարվել՝ 06.05-ին: Այրվել են Ս. Ս.-ին պատկանող տան ծածկի փայտյա կառուցատարրերը՝ 12 քմ:


