Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, հրապարակվել են գաղտնի փաստաթղթեր, որոնք բացահայտել են Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թեթչերի և Միխայիլ Գորբաչյովի ծանոթության հանգամանքները:
Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը՝ Թեթչերը նամակագրություն է ունեցել ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ, որի մեջ նկարագրել է ԽՍՀՄ ապագա առաջնորդին որպես քաղաքավարի, հմայիչ և հումորի զգացումով անձնավորության:
«Նա իրեն դրսևորում է համեմատաբար բաց և հասկացող մարդու պես: Ես համոզված եմ, որ նրա հետ կարելի է գործ ունենալ: Ինձ նա իսկապես դուր է եկել»:
Թեթչերի և Ռեյգանի նամակագրության մեջ խոսվում է նաև Գորբաչյովի կնոջ՝ Ռաիսա Գորբաչյովայի մասին: