Ֆրանսիացի հայտնի դերասաններ 80-ամյա Պիեռ Ռիշարն ու 66-ամյա Ժերար Դեպարդյեն կրկին միասին կնկարահանվեն։
2015թ-ի մարտին Ֆրանսիայում թողարկվելու է կարճամետրաժ ֆիլմ՝ Ա. Չեխովի «Агафья» պատմվածքի մոտիվներով, որտեղ Դեպարդյեն մարմանվորելու է «անաշխատունակ» քրիստոնեա Սավկիին, իսկ Ռիշարը՝ նրա ընկերոջը, հայտնել է ТАСС-ը։
Ֆիլմի ռեժիսորն է Ժան-Պիեռ Մոկին։
Նշենք, որ վերջին անգամ այս երկու հայտնի դերասանները միասին խաղացել են 1986թ-ին «Փախստականները» կատակերգությունում։