Նոր Տարվա շունչն արդեն ամենուր է…Ամանորը կախարդանքի, երազանքների իրականացման և ապագա սպասումների ժամանակն է:

Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: «Մոշն Թայմ» ընկերությունը մշտապես լինելով իր գործընկերոջ կողքին, ցանկանում է բոլորին կայունություն, հուսալիություն և զարգացում: Թո՛ղ այս նոր տարին հագեցած լինի նոր ծրագրերով, ստեղծագործական գաղափարներով, դրական լիցքերով և ֆինանսական հաջողություններով:

«Մոշն Թայմ» ընկերությունը իր մասնակցությունն է ունեցել Երևանում տոնական տրամադրության ապահովման գործում: Քաղաքում շրջում են ընկերության պրոֆեսիոնալների խմբի կողմից պատրաստված տոնական ավտոբուսները՝ ցուցադրելով բոլորին ամանորյա հրաշքը:

«Մոշն Թայմ» ընկերությունը ներկայացնում է նաև ամանորյա գովազդի մի քանի լավագույն օրինակներ, որոնք այդպիսին են ճանաչվել միջազգային հասարակության կողմից:

Առաջին հերթին կարելի է առանձնացնել Apple ընկերության տոնական գովազդային հոլովակը, որը ցուցադրում է, թե ինչպես է թոռնիկը տատիկի համար յուրահատուկ երաժշտական նվեր պատրաստում:

Չպետք է մոռանալ նաև Honda-ի գովազդի մասին, որը ցուցադրում է, թե ինչ զվարճալի էին 1980-ականների խաղալիքները:

Յուրահատուկ է նաև John Lewis բրենդի կողմից պատրաստված ամանորյա գովազդային հոլովակները:

Անկասկած հայ հասարակությանը ծանոթ է M&M’s ընկերության կողմից պատրաստած անչափ գեղեցիկ և օրիգինալ գովազդային արշավը:

Իսկ բոլոր ժամանակների լավագույններից մեկին կարելի է համարել աշխարհահռչակ Coca-Cola ընկերության երկար տարիների ընթացքում ամանորյա տրամադրության ստեղծող գովազդը, որը փակցված է նաև «Մոշն Թայմ» ընկերության ավտոբուսի վրա: