Հայտնի երգչուհի Ավրիլ Լավինը բուժվում է կլինիկայում: Արտասահմանյան մամուլի հաղորդագրություններով` բժիշկները փորձում են օգնել երգչուհուն հաղթահարել դեպրեսիան և ակլոհոլային կախվածությունը, գրում է Корреспондент-ը:

Նախորդ տարվա դեկտեմբերին 30-ամյա երգչուհին իր երկրպագուներին ասել է, որ առողջական խնդիրներ ունի: Ավրիլը ստիպված է եղել բացատրել, քանի որ արդեն մի քանի ամիս է չի ներկայանում հանրությանը:

«Դա շատ անձնական է: Ես խնդիրներ ունեմ առողջության հետ: Խնդրում եմ, հիշեք իմ մասին ձեր աղոթքներում»,- գրել է երգչուհին Twitter-ում: