Ադրբեջանական ծագմամբ ղազախստանցի երգչուհի Նեյլա Գուլիեւան երազում է երգել Լեռնային Ղարաբաղի մասին:
Vesti-ին տված հարցազրույցում երգչուհին ծրագրերն է ներկայացրել, որոնց թվում է նաև Լեռնային Ղարաբաղի մասին երգելու երազանքը:
«Ես առանձնապես չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ իմ պատմական Հայրենիքի հանդեպ հսկայական անարդարություն կա: Նրա տարածքի 20%-ը բռնագրավված է, սակայն համաշխարհային հանրությունը ոչինչ չի անում այդ խնդրի լուծման համար: Հույս ունեմ, որ իմ նոր երգերը բարոյական աջակցություն կդառնան Ադրբեջանի համար»,- բարձրագոչ հայտարարություն է արել Գուլիևան: