Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով 1915-ի հայկական դեպքերի կապակցությամբ իր երկրի կողմից կատարված աշխատանքներին, հայտարարել է, որ Թուրքիան 1915-ի դեպքերի մասին իր պատրաստությունները ձևավորել է՝ «նկատի առնելով մարդկային զգայունությունները», այս մասին փոխանցում է Ֆրանսիական «Յառաջի»-ին:
Չավուշօղլուն ասել է . «Բաց են մեր արխիվները, և մենք չենք վախենում մեր պատմության հետ առերեսվելուց։ Մեր նպատակն է թե՛ հայերին, թե՛ այս նյութը լիակատար կերպով արժևորելուց խրտնող կամ այդպես ցույց տվող երրորդ կողմերին քաշել ողջամտության և արդարության կողմը։ Պիտի շարունակենք մեր աշխատանքները՝ լույս աշխարհ բերելու համար հայկական կողմի պնդումների ճշմարտացիության բաժինը։
Մեր աշխատանքները կշարունակենք՝ առանց լրջորեն նկատի առնելու հատուցման և հողային պահանջի նման իրավական հիմքից և տրամաբանությունից զուրկ մի շարք սխալ պահանջները, բայց նաև առանց արհամարհելու դրանք»: