WTI տեսակի նավթի գինը 2009թ.-ից այս կողմ առաջին անգամ իջել է բարելի համար 50 դոլարից ցածր մակարդակի, սակայն օրվա վերջում գինը կազմել է 50,05 դոլար: Երկուշաբթի օրը Brent տեսակի նավթի գինը նվազել է ևս 5 տոկոսով՝ կազմելով բարելի համար 53 դոլար: 

Ներդրողները մտավախություն ունեն, որ առաջարկի շատ լինելու և պահանջարկի քիչ լինելու պատճառով նավթի գների անկումը կշարունակվի: ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալները վերջին շրջանում կտրուկ մեծացան, քանի որ սկսեցին կիրառել նոր, առավել դյուրին մեթոդ:

Սակայն եկամուտների աճ նկատվեց շատ քիչ ժամանակով, քանի որ սկսած ԵՄ-ից, Չինաստանի և վերջացրած այլ երկրներում, կրճատվեց նավթի պահանջարկը: Այս հանգամանքը և «ОПЕК» անդամ երկրների՝ արդյունահանման ծավալները չկրճատելու որոշմնան հետ մեկտեղ առաջացնում է ներդրողների մտահոգությունը: